fbpx

Ինտերնետի ստեղծման պատմությունը !

Ինտերնետը ( կամ  Համացանցը )  ընդարձակ  ցանց  է,  որի  միջոցով  աշխարհով  մեկ  սփռված  միլիոնավոր  համակարգիչներ  կարողանում  են  հաղորդակցվել  միմյանց  հետ  և  փոխանակել   տեղեկատվություն:  ազմաթիվ  ուսումնասիրողներ  Ինտերնետի  ի  հայտ  գալն  ու  լայն  տարածում  գտնելը  կապում  են  նոր  տեխնոլոգիաների  զարգացման  հետ`  այն  համարելով  20- րդ  դարի  գլուխգործոցը:

Այնուամենայնիվ,  ուսումնասիրությունները  կարող են  ավելի  հեռու  տանել:

Օրինակ` համաշխարհային  ցանցի  անբաժան  հանրագիտարան  «Վիքիփեդիան»  տեղեկացնում  է,  որ  Ինտերնետի  մասին  առաջին  անգամ  հիշատակել  է  19-րդ  դարի  ռուս  գրող,  փիլիսոփա  և  հասարակական  գործիչ  Վլադիմիր  Օդոևսկին  իր  ուտոպիական  «4338  թվական»  նովելում:  Նման  ենթադրություններ  կան  նաև  Արևմտյան  գրականության  մեջ:  1909թ. Անգլիացի  գրող  Էդ. Մորգան  Ֆորսթերը  իր  «Մեքենան  կանգ  է  առնում»  նովելում  ստեղծում  է  համաշխարհային  համակարգ, որը  ծառայում  է  հանրությանը:  Այս  ամենը  վկայում  է,  որ  տեխնոլոգիաների   զարգացումը  կարող  է  նպաստել  ամենաաներևակայելի  արդյունքների  հասնելուն:

1957  թվականին,  երբ Խորհրդային  Միությունն  արդեն  թողարկել  էր  Երկիր  մոլորակի  արհեստական  արբանյակը,  ԱՄՆ-ի  պաշտպանության  նախարարությունը  որոշեց  Ամերիկայի  համար  ստեղծել  տեղեկատվության  փոխանցման  հուսալի  միջոց (պատճառը  ակնկալվող  պատերազմն  էր): Համաձայն  ԱՄՆ-ի  պաշտպանության  հետազոտական  նախագծերի  գործակալության  (DARPA) առաջարկի`  փորձ  է  արվում  ստեղծել  համակարգչային  ցանց,  որի  նախագծումը  հանձնարարվում  է  Լոս-Անջելոսի  Կալիֆորնիայի  համալսարանին,  Յուտա  նահանգի  համալսարանի  Ստանֆորդի  հետազոտական  կենտրոնին:  Վերջիներիս  համատեղ ուժերով ստեղծվում  է  ARPANET (անգլ.`  Advanced  Research  Projects  Agency  Network)  կոչվող  համակարգչային ցանցը:  1969թ. հոկտեմբերի  29-ը պատմության  մեջ  հայտնի  է  որպես  ներկայումս  Ինտերնետ  կոչված  երևույթի  ստեղծման  օր,  քանի  որ  հենց  այդ  օրը  Լոս-Անջելոսի  Կալիֆորնիայի  համալսարանում  տեղադրվում  է  ARPANET –ի  I-ին սերվերը`  24 KB   հիշողությամբ,  և  այս  համալսարանների  միջև  էլ  կատարվում  է  կապի  առաջին  փոխանակումը:  Կալիֆորնիայի  համալսարանից  փորձ  է  արվում  միանալ Ստանֆորդի  համալսարանի  համակարգչին,  իսկ  փոխանցված  ամեն  մի  սիմվոլ  հաստատվում  է  հեռախոսով:  Եվ  չնայած  առաջին  անգամ  ընդամենը  3  սիմվոլ`  «LOG» ( իրականում  պետք  է  լիներ  «LOGON»,  այսինքն`  մուտք  դեպի  համակարգ ) ուղարկելուց  հետո  ցանցը  դադարում  է  աշխատել,  հաջորդ  փորձն  ավարտվում  է  հաջողությամբ:  Հարկ  է  նշել,  որ  այս  նոր  տեխնոլոգիայի  ստեղծման  նպատակը  ոչ  թե  ժամանակակից  միջազգային  ինտերնետային  համակարգի  ստեղծումն  էր,  այլ`  տվյալների  տեղափոխման  ցանցի  զարգացումը,  որը  կդիմակայեր  նույնիսկ  միջուկային  հարձակմանը:

Այսպիսով, ի սկզբանե այս ցանցը կոչվում  էր ARPANET: Այն կազմված էր երկու ցանցերից` ռազմական MILNET  և  փոքր  ARPANET,  սակայն  ժամանակի  ընթացքում  թյուրիմացությունից  խուսափելու  համար  այդ  երկուսը  միասին  սկսեցին  անվանել  INTERNET: 1985  թվականին  Գիտության  Ազգային  Ֆոնդը (NSF)  ստեղծեց  իր  սեփական  ցանցը, որը  շուտով  միացվեց  INTERNET-ին:  Դա  հնարավորություն  էր  տալիս  երկրի  ցանկացած  մասում  գտնվող  գիտնականի  մուտք  գործել  այդ  ցանց,  ինչպես  նաև  թույլ  էր  տալիս  նորովի  նայել  INTERNET-ի  օգտագործման  հնարավորություններին:  1980-ական  թվականների  սկզբին  ARPANET-ը  և  այլ    երկրներում  ստեղծված  նմանատիպ  ցանցերը  միավորվեցին  մեկ  համակարգի  մեջ:  Աշխարհի  տարբեր  մասերի  միջև  կապ  հաստատվեց  ինտերնետային  սարդոստայնի  օգնությամբ:  Հետագայում  Ինտերնետի  հնարավորություններն   էլ   ավելի  ընդլայնվեցին.  հասանելի  դարձան  զանազան  տեղեկատվական  և  ֆիզիկական  ռեսուրսներ,  և  բազմաթիվ  մարդիկ  ու   ընկերություններ  ձգտեցին  ցանցից  օգտվելու  հնարավորություն  ստանալ:  1990 թվականին  ARPANET-ը  դադարեց  գոյություն  ունենալ:

1971 թ.  առաջին  անգամ  գործարկվեց  էլեկրոնային  փոստը  ցանցում,  իսկ  1973 թ.  ցանցը  դարձավ  միջազգային,  երբ  նրան  միացան  արտասահմանյան  առաջին  կազմակերպությունները  Բրիտանիայից  ու  Նորվեգիայից:

1989 թ.  Թիմ-Բերներս  Լին  հայտնագործեց  World  Wide  Web-ը,  և  մեկնարկեց  1990 թ.:  Էլեկտրոնային  փոստից  հետո  այն  Ինտերնետի  ամենագործածական  մասն  է,  որը  հնարավորություն  է  տալիս  ինչպես  որոնել,  այնպես  էլ  զետեղել  սեփական  տեղեկատվությունը   Ինտերնետում:

Ինտերնետի  մասին  խոսելիս,  կարծում  եմ,  հարկ  է  նշել  նաև  որոնման  համակարգերի  մասին (որոնման  համակարգերի  միջոցով  է,  որ  մենք  կարողանում  ենք  ստանալ  տեղեկատվություն  ամեն  ինչի  մասին (թեկուզ  երբեմն  ոչ  ճշգրիտ) ):  Համաշխարհային  ցանցում  I-ին  որոնման  համակարգը  եղել  է   Wandex-ը,  որը  1993 թ. ստեղծել  է  World  Wide  Web –ը  Մ. Գրեյի  կողմից ( այժմ  չի  գործում ):  Նույն թվականին  ի  հայտ  է  գալիս  նաև  մյուս  որոնման  համակարգը`  Aliweb-ը,  որը  գործում  է  մինչ  այսօր:  Իսկ  լրիվ  տեքստային  առաջին  որոնման  համակարգը  եղել  է  WebCrawler-ը (1994),  որը  թույլ  է  տալիս  ցանկացած  տեղեկատվություն  ցանկացած  առանցքային  բառով  գտնել:  Հենց  այս  համակարգն  էլ  հիմք  դարձավ  համաշխարհային  որոնման  մյուս  համակարգերի  համար:  Այսօր  աշխարհում  հայտնի  որոնման  համակարգերից  են  Yahoo-ն,  որը  2007թ  դեկտեմբերի  տվյալներով  համաշխարհային   շուկայում   որոնման  երկրորդ  համակարգն  է,  և  Google-ը,  որը  վայելում  է  ամենամեծ  հեղինակություն:

Համացանցին  կարելի  է  միանալ  արբանյակային  կապի,  ռադիոալիքների,  հեռախոսի  միջոցով:  Բջջային  հեռախոսից  առաջին  անգամ  համացանցին  միանալ  հնարավոր  եղավ  1996թ.  Ֆինլանդիայում:  Բջջային  հեռախոսից  այդ  կապի  արդյունավետությունը  ապահովելու  համար  ստեղծվեց  հատուկ  մոդել` Wireless  Application  Protocol (WAP),  որը  անհրաժեշտ  էր  մասնավորապես  զարգացող  երկրներին,  քանի  որ  այստեղ  բջջային  հեռախոսով  համացանցին  միացողների  թիվը  գերազանցում  է  անհատական  համակարգիչներից  օգտվողներին:

 

ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ