fbpx

Ինստագրամյան միլիոնատերերը

Իստագրամն այսօր զուտ սոցիալական կայք չէ, այն դարձել է շատերի համար կենսակերպ ու ապրելու յուրատեսակ ոճ: Ինստագրամյան ամենահայտնին հենց Instagram էջն է, վերջինիս հաջորդում են ամենահանրահայտ և հաջողակ աստղերը, որոնց ցանկն էլ կներկայացնենք ստորև:

Սելենա Գոմես

 120մլն

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և դիզայներ Սելենան մեծ ճանաչում ձեռք բերեց Դիսնեյի «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» հեռուստասերիալից հետո: Հետագայում երգչուհին դարձել է «Էմմի»մրցանակաբաշխության հաղթող, հանդես եկել բազմաթիվ ֆիլմերում, ձայնագրել մի շարք հիթեր և անգամ նշանակվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

2014թ.-ին երգչուհու մոտ հայտնաբերած հիվանդությունից հետո նրա ճանաչելիությունը միայն աճեց: Սելենայի ինստագրամյան էջը սովորեցնում է հետևորդներին՝ ինչպես կարելի է լավ տեսք ունենալ անգամ ամենաբարդ իրավիճակներում: Հավանաբար հենց դա է պատճառը, որ նրա էջը համարվում է ամենահանրահայտը:

Արիանա Գրանդե

105մլն.

Ընդամենը 26-ամյա երգչուհու տարիքը նրան չի խանգարել դառնալ ինստագրամի ամենահայտնիներից մեկը: Տիկնիկի արտաքինով այս երգչուհին իր գործունեությունը սկսել է դեռևս մանուկ հասակից, այժմ նա հանդես է գալիս թե՛ երգերով, թե՛ ֆիլմերում, սերիալներում և անգամ թատրոնում դերակատարություններով:

Արիանան «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր է, և 105մլն. հետևորդ ունենալու պարագում, երևի, ավելորդ է նշել նրա երկրպագուների մեծ բանակի մասին:

Թեյլոր Սվիֆթ

102մլն.

Հանրահայտ երգչուհին, ով 102մլն. լսարան, ունի բազմաթիվ մրցանակներ է, այդ թվում 10 Գրեմմի, 23 Ամերիկյան երաժշտական մրցանակ և 23 Billboard Music Award։ 2011 թվականի հունիսին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին, ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի և 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։

Սակայն Թեյլորին երկրպագուները սիրում են ոչ միայն նրա տաղանդի և գեղեցկության համար: Երգչուհին շատ հարգալից և սիրալիր վերաբերմունք է ցուցաբերում իր երկրպագուների հանդեպ: Մի անգամ նա իր Ինստագրամում լուսանկար էր տեղադրել իր երկրպագուների հարսանիքից, որին մասնակցել էր:

Բեյոնսե

102մլն.

Չնայած փոքր տարիքում իր ամաչկոտությանը՝ Բիյոնսեն դարձել է 21-րդ դարասկզբի համաշխարհային շոու-բիզնեսի կարևորագույն դեմքերից մեկը: Դեռ մանուկ հասակում նա մասնակցել է տարբեր երաժշտական և պարի մրցույթների։

Բեյոնսեն հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին, լինելով կանացի Destiny’s Child R&B խմբի անդամ։ 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Billboard-ը Բեյոնսեին համարել է 2000-ական թվականների ամենահաջողակ երգչուհին։ Այդ պահից սկսած երգչուհու մրցանակներն ու երկրպագուների թիվը ավելացնել են անհաշվելի քանակությամբ։

Կրիշտիանու Ռոնալդու

101մլն.

Մեր հնգյակը եզրափակում է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա 2009 թ.-ին դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ  132 միլիոն դոլարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» և ամենաբարձր վարձատրվողը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլին աշխատավարձ։

Ինչպես տեսնում ենք, հայտնի ֆուտբոլիստը միլիոնատեր է նաև իր երկրպագուների և հետևորդների հարցում:

Սկզբնաղբյուրը՝ vnews.am