fbpx

«Ոսկե Գլոբուս» 2020

Օրերս Լոս Անջելեսում կայացավ «Ոսկե Գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության 77-րդ արարողությունը: Լավագույն մինի սերիալ ճանաչվեց Չեռնոբիլյան ԱԷԿ-ի վթարի մասին պատմող «Չեռնոբիլ» սերիալը:

Լավագույն դրամա է ճանաչվել բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը,որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Դրամա ժանրի լավագույն դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Խոակին Ֆենիքսը՝ «Ջոկեր» ֆիլմում խաղացած դերի համար,իսկ լավագույն դերասանուհի՝  Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում խաղացած դերի համար;

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ճանաչվել է լավագույնը մյուզիքլ/կատակերգություն ժանրում, իսկ Տարանտինոն «Ոսկե գլոբուս» է ստացել լավագույն սցենարի համար: Այդ ֆիլմում խաղացած դերի համար Բրեդ Փիթը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան: