fbpx

2017-ի տասը լավագույն ֆիլմերը

Vulture ինտերնետ-պորտալը կազմել է 2017 -ի լավագույն կինոնորույթների վարկանիշը: Ցուցակում տեղ են գտել ոչ միայն գեղարվեստական նախագծեր, այլեւ վավերագրական, ինչպես նաեւ կարճամետրաժ ժապավեններ։

Վարկանիշի առաջատար է դարձել Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծը»՝ ամերիկյան տրագիկոմեդիան մանկական աշխարհզգացության եւ կյանքի արժեքների մասին:

Երկրորդ տեղը բաժին է հասել կինոքննադատների բարեհաճությանն արժանացած «Ինձ քո անունով կոչիր»ժապավենը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» ռեժիսորական դեբյուտը։

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում «Հեռու ինձանից» ֆիլմն է:

Անցնող տարվա լավագույն կինոնկարների ցուցակում հինգերորդը դարձել է կինոռեժիսոր Անիես Վարդայի եւ լուսանկարիչ JR-ի «Դեմքեր, գյուղեր» ֆրանսիական վավերագրական ֆիլմը:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Մարջորի Փրայմ» կամերային դրաման՝ Ջոն Հեմի մասնակցությամբ, Իրաքի պատերազմի սարսափների մասին պատմող «Թաքնվելու տեղ չկա» կարճամետրաժ ժապավենը, Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը», 90-ական թվականների սկզբին ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասին «Րոպեում 120 զարկ» կինոնկարը, ինչպես նաեւ «Թափանցիկ թելը» ֆիլմերը։

 

http://yerkirmedia.am/culture/2017-lavaguyn-filmer/